Վիրտուալ ԱՀԿ


Vitual_PBX

Վիրտուալ ԱՀԿ-ն գալիս է փոխարինելու գրասենյակային հեռախոսային կայանին: Վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով Դուք կարող եք միացնել Ձեր առանձնացված ստորաբաժանումները, և նրանք հասանելի կլինեն միմյանց ՝ անկախ գտնվելու վայրից:

 

Վիրտուալ ԱՀԿ ծառայության գնացուցակ

Արտաքին հեռախոսահամար/գիծ 2000 դր./ամիս
Ձայնային մենյու 3000 դր./ամիս
1 օր տևողությամբ ձայնագրության պահպանում յուրաքանչյուր արտաքին հեռախոսահամարի համար* 50 դր./ամիս
Ներքին հեռախոսահամար 400 դր./ամիս
Միաժամանակ զանգեր կատարելու համար տրամադրվող գծերի  քանակը 2 գիծ (ներառված)
Միաժամանակ զանգեր կատարելու համար տրամադրվող հավելյալ գիծ 1500 դր./ամիս
Այլ օպերատորի տրանկով զանգեր իրականացնելու համար  ամսավճար /անկախ համարների քանակից/ 5000 դր./ամիս
Ծառայության աջակցման ամսավճար 500 դր./ամիս**
Դեպի ՀՀ ֆիքսված ցանցեր զանգեր կատարելու համար ներառված րոպեների քանակ 500 րոպե

 

Հնարավորություններ, որոնք կստանաք Վիրտուալ ԱՀԿ ծառայության շրջանակում՝

  • Համախմբել ընկերության հեռախոսագծերը ֆիքսված և/կամ շարժական հեռախոսահամարների ներքո
  • Փակ խմբի ստեղծում կարճ համարներով զանգեր իրականացնելու համար
  • Բազմակապուղի համարների տրամադրում
  • Ինտերակտիվ ձայնային մենյու (IVR)
  • Ընթացիկ զանգերի վերահասցեավորում
  • Բազմաթիվ այլ ծառայություններ

Պայմաններ

Սակագները ներկայացված են ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ։

*Ձայնագրության պահպանման նվազագույն օրերի քանակ է սահմանվում 30 օրը

**Աջակցման ծառայության համար սահմանված է 500 դրամ ամսավճար յուրաքանչյուր ներքին հեռախոսահամարի համար