Եթե Բաժանորդը ծառայությունների՝ «2 ամիս անվճար» տրամադրման ժամանակահատվածում կատարում է սակագնային փաթեթի փոփոխություն (չդադարեցնելով տարեկան բաժանորդագրության պայմանը)՝ անցում կատարելով Մոնո, Դուո կամ Տրիո սակագնային փաթեթներից որևէ մեկին, ապա շարունակում է օգտվել «2 ամիս անվճար» պայմանից նոր սակագնային փաթեթի շրջանակում մինչև «2 ամիս անվճար» պայմանի համար ի սկզբանե սահմանված ժամանակահատվածի ավարտը, եթե նոր սակագնի/սակագնային փաթեթի ամսավճարն առնվազն նախկին սակագնային փաթեթի ամսավճարի չափ է:
Եթե Բաժանորդը ստացել է տարեկան բաժանորդագրությամբ նախատեսված արագությունները և ալիքները, և կատարում է սակագնի/սակագնային փաթեթի փոփոխություն (չդադարեցնելով տարեկան բաժանորդագրության պայմանը)՝ անցում կատարելով Մոնո, Դուո կամ Տրիո սակագնային փաթեթների մեկ այլ սակագնի, ապա շարունակում է օգտվել տարեկան բաժանորդագրությամբ նախատեսված արագություններից/հավելյալ ալիքներից մինչև դրանց համար նախկին սակագնային փաթեթով/սակագնով սահմանված վերջնաժամկետի ավարտը, եթե նոր սակագնի/սակագնային փաթեթի ամսավճարը առնվազն նախկին սակագնի/սակագնային փաթեթի ամսավճարի չափ է:
Եթե Բաժանորդը ստացել է տարեկան բաժանորդագրությամբ նախատեսված արագությունները և ալիքները, և վերակնքում է պայմանագիրը նույն կամ մեկ այլ սակագնային փաթեթի շրջանակում, ապա վերակնքման պահից 1 տարի շարունակ ստանում է այս առաջարկի շրջանակում նոր սակագնային փաթեթով նախատեսված հավելյալ արագությունը/ալիքները:
Տարեկան պայմանագրով նախատեսված արագություններն ու ալիքները գործում են բաժանորդագրության պահից սկսած 1 տարի շարունակ: Հատուկ առաջարկի ավարտից հետո, բաժանորդը ստանում է իր ծառայության/սակագնային փաթեթով նախատեսված հիմնական արագությունը/ալիքները։
Ապրանքի գնորդը, եթե արդեն հանդիսանում է Ռոստելեկոմի բաժանորդ կամ չի ցանկանում միանալ Ռոստելեկոմի ծառայություններին, կարող է կտրոնը փոխանցել մեկ այլ անձի։
Խանութների ցանկ`
Վենուս Երևան
Վենուս Արմավիր
Հորիզոն Չարենցավան
V&V Սևան
Techno House (Արարատ)
Techno House (Արտաշատ)
Va-He Electronics Վանաձոր
Zmix Electronics Վանաձոր
Grifus Վանաձոր
220W Մասիս
Լիլիթ էլեկրոնիկա Իջևան
Electro Lux Գյումրի
Աշտարակ MK
Սևան BOOM
Hоuse
Կապան NiX
Կապան Natechcomputers
Աբովյան Red
Store