Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ


31.10.2018

Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից և տրամադրելով բաժանորդներին մշտապես թարմացվող ժամանակակից ծառայություններ՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հայաստանյան սպառողների համար եթերը մշտապես համալրում է ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական հեռուստաալիքներով ու բովանդակությամբ։

«Հեռուստաեթերի բովանդակությունը մեզ համար մշտապես եղել է առաջնային, և տարիների ընթացքում շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ժամանակակից, արդիական, դիտարժան, բազմաժանր բովանդակություն բոլոր տարիքային խմբերի բաժանորդների համար՝ սա է կարգախոսը, որով ընտրվում, նորացվում և թարմացվում է հեռուստաալիքների ցանկը։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր բաժանորդ գտնի իրեն հետաքրքրող բովանդակությունը՝ դա կլինի հաղորդում, ֆիլմ, նորություն, սերիալ, մուլտֆիլմ, թե՝ այլ բովանդակություն»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ»-ի և «Շանթ» հեռուստաընկերության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ նոյեմբերից սկսած «Շանթ» հեռուստաալիքների փաթեթը` Շանթ Պրեմիումը, Շանթ Սերիալը, Շանթ Մյուզիքը և Շանթ Նյուզը, նույնպես կհեռարձակվեն «Ռոստելեկոմ»-ի ցանցով։ Հայաստանյան հեռուստադիտողի կողմից այդքան սիրված «Շանթ» հեռուստաալիքները մշտապես բարձր վարկանիշ են վայելել հեռարձակվող որակյալ նորությունների, հեռուստասերիալների, բազմաբնույթ և բազմաժանր բովանդակության շնորհիվ։

«Շանթ հեռուստաընկերության հետ բազմամյա համագործակցությունը շարունակվում է և մենք ուղղում ենք մեր միջոցները հայաստանայն հեռուստաընկերության զարգացման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով հեռուստաալիքի դիտելիության բարձրացմանն ու բովանդակության զարգացմանը։ Որպես զարգացում առաջիկայում կներկայացվեն հատուկ ուղղվածությամբ նոր հեռուստաալիքներ «Շանթ»-ի փաթեթի շրջանակներում։ Համոզված եմ, որ այս զարգացումների և մեր ներդրումների շնորհիվ հայասատանյան հեռուստաեթերը էլ ավելի ակտիվ կզարգանա՝ հանրությանը ներկայացնելով դիտարժան և հետաքրքիր բովանդակություն, ինչպիսին մշտապես եղել են «Շանթ» հեռուստաալիքները»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հեռահաղորդակցության ոլորտը շարունակական զարգացումներ է ապրում և «Ռոստելեկոմ»-ը պարբերաբար բարելավում է եթերը՝ համալրելով ոչ միայն տեղական, այլ նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեռուստաալիքներով։

Միայն 2018թ. ընթացքում «Ռոստելեկոմ»-ի հեռուստաեթերը արդեն իսկ համալրել են այնպիսի սիրված հեռուստաալիքներ, ինչպիսիք են Spike, Bloomberg, Fast&FunBox HD, FightBox HD, ArmNews 24, M-1 Global, Zee TV, Малыш, Բազմոց, Մուզզոն, Ֆիթնես, Матч! Премьер, НТВ Право, НТВ Сериал, НТВ Стиль, History 2, RTVi, Sony Channel, Sony Sci-Fi, HDL, SONGTV HD Armenia, Շանթ Նյուզ HD, Շանթ Սերիալ HD ալիքները։

Առավել մանրամասն տեղեկատվություն «Ռոստելեկոմ»-ի կողմից հեռարձակվող հեռուստաալիքների մասին ներկայացված է ընկերության կայքում՝ goo.gl/2w8nRo:

Այսպիսով, «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվող թարմացումները շարունակվելու են՝ բաժանորդներին ներկայացնելով միայն լավագույնն ու դիտարժանը։