Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱԲՆԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԺՊԻՏՆԵՐՈՎ ԿՍԿՍԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ


ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱԲՆԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԺՊԻՏՆԵՐՈՎ ԿՍԿՍԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
30.08.2017

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Ռոստելեկոմը» սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում Հրազդանի հանրակացարանաբնակ երեխաներին պայուսակներ և գրենական պիտույքներով փաթեթներ նվիրեցին։  

«Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս և հատկապես երեխաների համար տոն է՝ ուսումնական տարվա մեկնարկ՝ նոր գիտելիքների ձեռքբերման ու նոր բացահայտումների սկիզբ։ Ցանկանում եմ, որ Կարմիր խաչի գրասենյակի հետ համատեղ այս նվերները ոգևորեն երեխաներին և նրանք մեծ եռանդով, ժպիտներով ու բարձր առաջադիմությամբ սկսեն իրենց ուսումնական տարին։—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը, վերսկսվել է 2015 թվականի փետրվարից: Ծրագիրն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը հասարակությանը և տնային պայմանների բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում հանրակացարանաբնակ երեխաների հետ կամավորները բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում՝ օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ իրենց հետաքրքրող թեմաներով, այլ միջոցառումներ: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար առավել կարիքավոր երեխաների համար:

«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրում ընդգրկված են 7-14 տարեկան հանրակացարանաբնակ երեխաներ, 120 միայնակ փախստական ծերեր, իսկ գործունեությունն իրականացվում է 34 կամավորների մասնակցությամբ ու աջակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է Երևանի թվով 3 հանրակացարաններում (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1), ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քոլեջի և Աբովյանի 1 հանրակացարաններում (Հատիսի  4-րդ նրբ.):

Ծրագիրը ներառում է նաև աջակցություն միայնակ փախստական ծերերին, որի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ:

Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ:

Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում: 

***
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կազմակերպություն` մարդասիրական ոլորտում:  
 
ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
 
ՀԿԽԸ գործունեության մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ www. redcross.am կայքում: