Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
29.09.2017

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը սեպտեմբերի 28-29-ին Երևանում կազմակերպված  «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017» միջազգային համաժողովի ընթացքում հանդես եկավ «Ինտերնետ հեռարձակում, վճարովի հեռուստատեսությունը մրցակցային շուկայի պայմաններում» թեմայով զեկույցով։   
 
Մասնավորապես, ընկերության ղեկավարն անդրադարձավ մալուխային հեռուստատեսության միջազգային շուկայում առկա զարգացումներին․ ներկայացրեց OTT և IPTV տեխնոլոգիաների աճող տեմպերը, ամպային տեխնոլոգիաներով գերարագ Ինտերնետի միջոցով հեռարձակման կազմակերպման և հեռուստադիտման միտումները։ Նշվեց նաև, որ ժամանակակից հեռուստադիտողների կողմից առավելությունն ու նախընտրությունը տրվում է Catch-up և Տեսավարձույթ ծառայություններին, ինչը չի սահմանափակում նրանց ժամանակային առումով և հասանելի է ցանկացած պահի։  
 
Անդրադարձ կատարվեց ՏՀՏ ոլորտի և հատկապես հեռահաղորդակցական ավանդական ծառայությունների տրանսֆորմացիային դեպի Ինտերնետ հեռարձակման և բովանդակության ծավալի մեծացան, ինչն իր հերթին առաջացնում է լրացուցիչ ներդրումներ օպերատորների կողմից դեպի թողունակության ծավալների ընդլայնում։  
 
Միևնույն ժամանակ նշվեց, որ ապագայում հեռուստատեսության հաջող զարգացման համար ներկայիս մեդիայի հետ կոնվերգենտ (համատեղ) ծառայությունների ներկայացման անհրաժեշտություն կառաջանա։
 
«Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր 2017»  միջազգային  համաժողովը ամենամյա բնույթ է կրում և անց է կազվում 2004թ․-ից, Հայաստանում կազմակերպվել է առաջին անգամ։ Կազմակերպիչներն են Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան, Ռուսաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան և Վրաստանի մալուխային հեռուստատեսության միությունը։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, հյուրեր։
 
Համաժողովի ընթացքում ակտիվ քննարկումների և կլոր-սեղանների միջոցով հնարավոր դարձավ ներկա 41 կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր դարձնել երկխոսությունը տարբեր երկրներից ժամանած բանախոսների միջև, քննարկել վճարովի, ավանդական և մալուխային հեռուստատեսության ապագան ու զարգացումները, անդրադարձ կատարել իրավական կարգավորումներին, բովանդակության հասանելիությանն առնչվող և այլ թեմաների, առաջարկել լուծումներ։