Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՄՐՑՈՒՅԹ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


03.04.2017

«Ռոստելեկոմը» տեղեկացնում է, որ Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ հայտարարում է «Թվային և անալոգային էլեկտրոնիկա» և «Հեռահաղորդակցություն և հեռակառավարում» թեմաներով գիտաժողով–մրցույթ ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար:
 
Մրցույթի լավագույն հոդվածներն ու աշխատանքները հայաստանյան «Ռոստելեկոմի» և Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կարժանանան մրցանակների:

Մասնակցության համար ուսանողներին անհրաժեշտ է հոդվածներն ու գիտական աշխատանքները (համաձայն որոշակի պահանջների) ներկայացնել Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոն մինչև սույն թվականի ապրիլի 21-ը: Գիտաժողով-մրցույթի ավարտից հետո հոդվածները կտպագրվեն:
 
Լրացուցիչ հարցերի, հոդվածների ներկայացման պահանջների և մրցույթի անցկացման այլ մանրամասների համար մասնակիցները կարող են դիմել Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոն
կամ զանգահարել (010) 58-01-56 հեռախոսահամարով: