Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum Chrysanthemum

Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ" ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ «ԱՐՎԵՍՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ


28.04.2017

Ապրիլի 15-ին ծրագրի շրջանակներում թանգարան այցելեցին «Նագաշյան մանուկների տուն» երեխաների խնամքի կենտրոնի երեխաները։ Նրանց համար անցկացվեցին «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և «Կռահիր նկարը» ծրագրերը։

 

«Ռոստելեկոմը»  Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ դեռ տարեվերջին մեկնարկեց  «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրեր  են իրականացվում խնամքի կենտրոնների, մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների, 

այլ խմբերի համար։

Ծրագրի մեկնարկին «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և ընկերությունների պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նմանօրինակ ծրագրերը։

Կրթական ծրագրերը Ռուսական արվեստի թանգարանում մշակվել են թանգարանագետ-մանկավարժների, հոգեբանների և արվեստաբանների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպատակ ունենալով առավել ինտերակտիվ ու մատչելի դարձնել արվեստի ընկալումը երեխաների համար։

Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական  գործունեության միջազգային փորձով՝ մասնագետները նախադպրոցականների և դպրոցականների համար իրականացնում են կրթական հիմական չորս ծրագիր, որոնք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը,  տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը,  ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը:

Հավելենք, որ 2016թ․ մայիսին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ թանգարանն ապահովվել էր «Ռոստելեկոմի» անվճար WiFi հասանելիությամբ, հետագայում նախատեսվում է ընդլայնել համատեղ իրականացվող նախագծերի շրջանակը։

«Նագաշյան երեխաների տուն» երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է  2012թ․-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո։ Կենտրոնում բնակվում են 8-18 տարեկան աղջիկներ։
Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

Գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի:

Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը հինգն են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները»,  Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ․ մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։

Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: