Wi-Fi Promo

Ինչո՞ւ WiFi Promo

Նոր, ճկուն և արդյունավետ հարթակ Ձեր գովազդի համար:

Wi-Fi Promo-ն երկուսը մեկում ծառայություն է, որի միջոցով Դուք կստանաք բարձրորակ WiFi կապ, ինչպես նաև Ձեր ընկերության և գործընկերների ծառայությունները, հատուկ առաջարկները գովազդելու հարթակ՝ WiFi կապի ռեսուրսի օգտագործմամբ:

Այսպիսով, Ձեր գովազդը կթիրախավորի այն բոլոր անձանց, ովքեր այդ պահին կմիանան WiFi-ին Ձեր կողմից համաձայնեցված տարածքում, օրինակ՝ Ձեր սպասարկման կենտրոններում:


Որակյալ WiFi ցանց՝ արդյունավետ գովազդ

Արդյունավետ և դիտված գովազդ

Ձեր գովազդը կցուցադրվի այն անձանց, ովքեր արդեն ընտրել են կամ ընտրելու են Ձեզ և պատրաստ են օգտվել նոր առաջարկներից: Գովազդի ցուցադրման ժամանակ այցելուն հիմնականում գտնվում է սպասման հերթի մեջ և ավելի հակված է դիտելու Ձեր գովազդները։

Մուլտիմեդիա գովազդներ

Մուլտիմեդիա գովազդների տեղադրման և ռոտացիոն համակարգի միջոցով Ձեր այցելուներին կցուցադրեք թե՛ բաններային և թե՛ վիդեո գովազդներ:

Պայմաններ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում Բաժանորդի կողմից տրամադրված գովազդային նյութի բովանդակության օրինականության համար։

WiFi Promo ծառայության սակագները սահմանվում են՝ ելնելով կետերի քանակից, յուրաքանչյուր կետում տրամադրվող սարքավորումների քանակից, կատարվող աշխատանքների բարդությունից և կետերի գտնվելու վայրի առանձնահատկություններից:
 
Տրամադրվում է մեկից ավելի Wi-Fi ընդունիչ սարք՝ ելնելով տարածքի առանձնահատկություններից:
Կարդալ ավելին Փակել