RT Cloud ծառայություն

RT Cloud ծառայությունը ապահով և հուսալի ծրագրային ենթակառուցվածք է Ձեր բիզնեսի համար։ Ամպային տեխնոլոգիաները ենթադրում են ռեսուրսների արագ և օպերատիվ տրամադրում նվազագույն գործառնական ծախսերով։

    Ծառայության մասին

RT Cloud-ի միջոցով հնարավոր է ստեղծել ամբողջովին անկախ ենթակառուցվածք, որը բաղկացած է վիրտուալ սերվերներից և որի միջոցով կարող եք

·          Ինքնուրույն ստեղծել սերվերներ

·         Ընտրել և գործածել տարբեր օպերացիոն համակարգեր

Սպասարկող սարքերի հարցում Դուք ունեք ընտրության ճկուն հնարավորություն: Դուք կարող եք ընտրել պրոցեսորի միջուկների քանակը, դրա տակտային հաճախականությունը, ինչպես նաև՝ օպերատիվ հիշողության և սկավառակային ծավալները՝ ըստ Ձեր նախապատվության։

Դուք վճարում եք միայն ընտրված փաստացի պարամետրերի համար։ Կարիք չկա գնելու հավելյալ ռեսուսներ։

Սերվերների միացումը կարգաբերելիս Դուք ունենալու եք վիրտուալ երթուղիչներ և VPN միացման հնարավորություն:

       Առավելությունները

Տրամադրվող վիրտուալ տիրույթը տեղակայված է այնպիսի ֆիզիկական հարթակների վրա, որոնք ունեն՝

·          սնուցման լրացուցիչ աղբյուրներ

·         SLA  99,7% երաշխիք

·         բարձր արտադրողականություն

·         արդյունավետ տեղաբաշխված ցանցային միացումներ

·         Ծառայությունը հասանելի է 24/7 աշխատանքային ռեժիմով

      Տեխնիկական աջակցություն *

·         Cloud ծառայությունում կարգաբերումների կատարում ըստ բաժանորդի   ներկայացրած պահանջի

·        Ի հայտ եկած խնդիրների լուծում

·         Տեխնիկական խորհրդատվություն

Տեխնիկական աջակցությունը տրամադրվում է որպես հավելյալ ծառայություն։   Սակագինը սահմանվում է ըստ բաժանորդի ներկայացրած պահանջի։

Պայմաններ

Ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։

RT Cloud ծառայության դիմաց վճարումը կատարվում է ամսական կտրվածքով՝ հետվճարային համակարգով:

Կարդալ ավելին Փակել