Գնի՛ր և ստացի՛ր 2 ԱՄԻՍ ԱՆՎՃԱՐ Ռոստելեկոմից

Նոր տեխնիկայի հետ՝ նոր Ինտերնետ և հեռուստատեսություն՝ մատչելի պայմաններով։

Կատարի՛ր գնումներ էլեկտրոնիկայի նշված խանութներից և 2 ամիս ԱՆՎՃԱՐ* ստացի՛ր մինչև 200 Մբ/վ ՔԱՌԱՊԱՏԻԿ արագությամբ Ինտերնետ* և Սմարթ TV մինչև 190 ալիք Մոնո Մարզային, Մոնո Ստարտ, Մոնո Կոմֆորտ, Մոնո Ուլտրա, Մոնո Պրեմիում, Դուո Էկոնոմ, Դուո Կոմֆորտ կամ Տրիո Մարզային, Տրիո Ստարտ, Տրիո Կոմֆորտ, Տրիո Պրեմիում  փաթեթներին 1 տարով բաժանորդագրվելու դեպքում։


Ինչպե՞ս

Ռոստելեկոմի տարբերանշան ունեցող ապրանքներ գնելիս քեզ կտրամադրվի հատուկ կտրոն։

Ներկայացրո՛ւ այդ կտրոնը Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներում կամ միացի՛ր մեզ օնլայն՝ մուտքագրելով կտրոնի վրա նշված պրոմո կոդը։ 

Շտապի՛ր․ կտրոնը վավեր է կտրոնի վրա նշված ամսաթվից 2 օրացուցային ամսվա ընթացքում։


Պայմաններ

* Նշված առավելությունները հասանելի են միայն տվյալ համատեղ առաջարկի շրջանակում և բացառապես տարեկան պայմանագրով բաժանորդագրվելու դեպքում։

Եթե Բաժանորդը ծառայությունների՝ «2 ամիս անվճար» տրամադրման ժամանակահատվածում կատարում է սակագնային փաթեթի փոփոխություն (չդադարեցնելով տարեկան բաժանորդագրության պայմանը)՝ անցում կատարելով Մոնո, Դուո կամ Տրիո սակագնային փաթեթներից որևէ մեկին, ապա շարունակում է օգտվել «2 ամիս անվճար» պայմանից նոր սակագնային փաթեթի շրջանակում մինչև «2 ամիս անվճար» պայմանի համար ի սկզբանե սահմանված ժամանակահատվածի ավարտը, եթե նոր սակագնի/սակագնային փաթեթի ամսավճարն առնվազն նախկին սակագնային փաթեթի ամսավճարի չափ է: 

Եթե Բաժանորդը ստացել է տարեկան բաժանորդագրությամբ նախատեսված արագությունները և ալիքները, և կատարում է սակագնի/սակագնային փաթեթի փոփոխություն (չդադարեցնելով տարեկան բաժանորդագրության պայմանը)՝ անցում կատարելով Մոնո, Դուո կամ Տրիո սակագնային փաթեթների մեկ այլ սակագնի, ապա շարունակում է օգտվել տարեկան բաժանորդագրությամբ նախատեսված արագություններից/հավելյալ ալիքներից մինչև դրանց համար նախկին սակագնային փաթեթով/սակագնով սահմանված վերջնաժամկետի ավարտը, եթե նոր սակագնի/սակագնային փաթեթի ամսավճարը առնվազն նախկին սակագնի/սակագնային փաթեթի ամսավճարի չափ է: 

Եթե Բաժանորդը ստացել է տարեկան բաժանորդագրությամբ նախատեսված արագությունները և ալիքները, և վերակնքում է պայմանագիրը  նույն կամ մեկ այլ սակագնային փաթեթի շրջանակում, ապա վերակնքման պահից 1 տարի շարունակ ստանում է այս առաջարկի շրջանակում նոր սակագնային փաթեթով նախատեսված հավելյալ արագությունը/ալիքները:

Տարեկան պայմանագրով նախատեսված արագություններն ու ալիքները գործում են բաժանորդագրության պահից սկսած 1 տարի շարունակ: Հատուկ առաջարկի ավարտից հետո, բաժանորդը ստանում է իր ծառայության/սակագնային փաթեթով նախատեսված հիմնական արագությունը/ալիքները։ 

Ապրանքի գնորդը, եթե արդեն հանդիսանում է Ռոստելեկոմի բաժանորդ կամ չի ցանկանում միանալ Ռոստելեկոմի  ծառայություններին, կարող է կտրոնը փոխանցել մեկ այլ անձի։ 

Խանութների ցանկ`

Վենուս Երևան

Վենուս Արմավիր

Հորիզոն Չարենցավան

V&V Սևան

Techno House (Արարատ)

Techno House (Արտաշատ)

Va-He Electronics Վանաձոր

Zmix Electronics Վանաձոր

Grifus Վանաձոր

220W Մասիս

Լիլիթ էլեկրոնիկա Իջևան

Electro Lux Գյումրի

Աշտարակ MK

Սևան BOOM Hоuse

Կապան NiX

Կապան Natechcomputers

Աբովյան Red Store

Կարդալ ավելին Փակել