GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները (առավելագույնը 200 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։
WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։
Տարեկան առավելություններից բաժանորդն օգտվում է տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ, որից հետո գործում են տվյալ սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանները։
Սմարթ հեռուստատեսության փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի:
Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ:
Ս․ թ․ մարտի 15-ից օգոստոսի 31-ը ներառյալ բոլոր նոր բաժանորդների համար (ֆիզիկական անձ հանդիսացող) WiFi ծառայությունը կներառվի սակագնային փաթեթի կազմում թե՛ անժամկետ և թե՛ տարեկան բաժանորդագրության դեպքում։
Առաջարկը հասանելի է միայն Չարենցավան, Աշտարակ, Կապան, Քաջարան, Վանաձոր, Արարատ, Մասիս, Արտաշատ, Իջևան, Մարտունի, Աբովյան, Սևան, Արմավիր, Դիլիջան, Հրազդան, Մեծամոր քաղաքների հասցեներից միանալու դեպքում։